Հունիսի 17-ին կայացավ ՖԻԲԱ-Եվրոպայի կազմակերպած hեռավար 2-րդ քննարկումը, հայտնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ այն դասակարգման աղյուսակի 33 – 50-րդ տեղերը զբաղեցնող հավաքականների համար էր: Այդ շարքում է նաև մեր երկիրը։
Մասնակիցները ներկայացրին, թե այժմ իրենց համար ինչ իրավիճակ է ստեղծվել։
Աղբյուրի հաղորդմամբ՝ ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը եվրոպացի գործընկերներին հայտնեց, որ հայաստանյան բասկետբոլն առայժմ անկարող է մարզվել լիարժեք պայմաններում, քանի որ դեռևս կան որոշ սահմանափակումներ:
Նշվում է նաև, որ քննարկվեց նաև ՖԻԲԱ-ի կազմած նոր ուղեցույցը, որտեղ նշված է համաճարակի պայմաններում բասկետբոլային մրցումների անցկացման կարգը։