Իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստ Ջասթին Կլյուվերտը խոսել է իր ակումբակիցներ հայազգի Հենրիխ Մխիթարյանի ու Անգլիացի Քրիս Սմոլինգի մասին։
«Սմոլինգն ու Մխիթարյանը հարմարվել են «Ռոմային»: Նրանք հրաշալի ֆուտբոլիստներ են, որոնք մեծ օգուտ են տալիս ակումբին:
Լիահույս եմ, որ հաջորդ մրցաշրջանում ևս Սմոլինգն ու Մխիթարյանը կխաղան «Ռոմայում»», – Կլույվերտի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: