Բացօթյա ապօրինի առևտրով զբաղվող քաղաքացիներին դեռ անցյալ տարվանից առաջարկում և նախազգուշացնում էին չխախտել օրենքն ու տեղափոխվել շուկաներ: Հունվարից Երևանի քաղաքապետարանն անցել է գործնական քայլերի:
Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հովիկ Սաֆարյանը նշում է, որ բացատրական աշխատանքների և պրոֆիլակտիկայի փուլն արդեն անցել է, այժմ արդեն դիմելու են կոշտ վարչարարության, կազմվելու են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, իրականացվելու է վարչական վարույթ և նշանակվելու են վարչական տույժեր:
Մանրամասները` տեսանյութում:
https://www.facebook.com/Yerevanofficial/videos/2255984227976681/