fbpx
Մշակույթ

Դա Վինչիի պատճառով Իտալիայի եւ Ֆրանսիայի միջեւ լուրջ վեճ է ծագել

Վերածննդի մեծագույն վարպետներից մեկը՝ Լեոնարդո դա Վինչին հայտնվել  է Իտալիայի եւ Ֆրանսիայի միջեւ չմարող դիվանագիտական ​​կրքերի  կենտրոնում, հաղորդում է The Guardian-ը:

Այս տարի Եվրոպան տոնում է հանճարեղ գեղանկարչի եւ գիտնականի մահվան 500-ամյակը, սակայն երկրների միջեւ բռնկված վեճը «սպառնում է» Լուվրում անցկացվող Դա Վինչիի պատվին ցուցահանդեսը վերածել իսկական  «բլոկբաստերի»:

Դա Վինչին, որը ծնվել է 1452 թվականին՝ Վինչի տոսկանական քաղաքում, իր կյանքի վերջին տարիներն անցկացրել է  Ֆրանսիայի Ֆրանցիսկոս թագավորի պալատում եւ մահացել է 1519-ի մայիսի 15-ին։

Վարպետի ամբողջ կյանքը վերածվել է լեգենդի, սակայն երկու երկրների միջեւ ծագած տարաձայնությունները տխրեցրել են պատմաբաններին եւ անհանգստացրել ամբողջ թանգարանային աշխարհին:

Լարվածությունն առաջացել է այն բանից հետո, երբ Իտալիայի իշխող «Լիգա» կուսակցության ներկայացուցիչ եւ համատեղության կարգով երկրի մշակույթի փոխնախարար Լուչիա Բորգոնզոնին առաջարկեց Իտալիայի կառավարությանը չեղյալ համարել Դա Վինչիի մի շարք առանցքային նկարների փոխանակման մասին համաձայնագիրը՝ մեղադրելով Ֆրանսիային` վարպետի հիշատակին նվիրված միջոցառումներում գլխավոր դեր գրավելու փորձերի համար։

Ի հաստատումն իր խոսքերի՝ Բորգոնզոնին հայտարարել է․ «Լեոնարդոն իտալացի է: Նա պարզապես մահացել է Ֆրանսիայում»:

Միաժամանակ նշվում է, որ նկարչի հիշատակին նվիրված  ցուցահանդեսը կբացվի Լուվրում՝ հոկտեմբերին, որպեսզի աննկատ չմնան Դա Վինչիին նվիրված միջոցառումներն Իտալիայում, որոնք կանցկացվեն մայիսին։

Թանգարանը պահում է վարպետի 14 նկարներից միայն 4-ը եւ խնդրել է Իտալիային մի քանի նկարներ տրամադրել: Ի պատասխան՝ Լուվրը պատրաստակամություն է հայտնել Իտալիային որոշ ժամանակով տրամադրել Վերածննդի մեկ այլ մեծագույն վարպետի՝ Ռաֆայելի մի քանի ստեղծագործությունները:

Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիստերը հայտարարել է, որ երկու երկրների միջեւ գործարքը պետք է կնքվի «խաղաղ բանակցությունների» միջոցով: Մեկ ամիս անց նա հանդիպելու է իր իտալացի գործընկեր Ալբերտո Բոնիսոլլիի հետ, ով, իր հերթին, արդեն ասել է, որ դեմ չէ գործարքին, բայց կան որոշակի անհամապատասխանություններ, որոնք պետք է անպայման լուծվեն:

հաղորդում է news.am-ը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ