fbpx
Աշխարհ

Ֆրանսիայում շարունակվում են «դեղին բաճկոններ» շարժման բողոքի ցույցերը

Ֆրանսիայում ավլի քան 20 հազար մարդ է մասնակցել «դեղին բաճկոններ» շարժման 12-րդ բողոքի ցույցերին: Տեղեկացանում է BBC-ն:

Փարիզում, որտեղ ավելի քան 10 հազար մարդ է դուրս եկել ցույցի, ագրեսիվ տրամադրված ցուցարարները ոստիկանների ուղղությամբ նետել են տարբեր իրեր և փորձել են հարձակվել նրանց վրա: Իրավապահները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել:

Բախումներ են գրանցվել նաև այլ քաղաքներում, մասնավորապէս Վալանսում, ուր ցույցի է դուրս եկել ավելի քան 5000 մարդ: Վալանսում կալանավորվել է 18 մարդ:

Նշենք, որ Փարիզում երեկ ընթացել են նաև բողոքի ակցիաներ՝ «սպիտակ քայլերթ» անվան ներքո, ի պաշտպանություն «դեղին բաճկոններ» շարժման բողոքի ակցիաների ժամանակ տուժած քաղաքացիների:Կեսօրին արձանագրվել են բախումներ բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև: Ձերբակալվել են տասնեակ քաղաքացիներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ