fbpx
Մշակույթ

«Քեռի Ջիվանը հայ մեծանուն երաժիշտ է», – Դմիտրի Դիբրով

Հայտնի ռուս շոումեն Դմիտրի Դիբրովը riafan.ru-ին տված հարցազրույցում պատմել է վերջերս Կալիֆոռնիա կատարած այցի մասին։ Այնտեղ նա ընտանիքով մասնակցել է Ջիվան Գասպարյանի 90-ամյակին նվիրված միջոցառմանը։

«Կալիֆոռնիայում շնորհավորել ենք հայ մեծանուն երաժիշտ՝ քեռի Ջիվանի 90-րդ տարեդարձը։ Հենց նա է իր դուդուկով նվագում հայտնի «Գլադիատոր» ֆիլմում», – ասել է Դմիտրի Դիբրովը։

Հիշեցնենք, որ վարպետ Ջիվանը 90 տարեկան է դարձել հոկտեմբերի 12-ին։

Փոխանցում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ