fbpx
Խորհրդարան

ԲՀԿ-ն կառավարության ծրագրի վերաբերյալ երեք հիմնական առաջարկ ունի

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կառավարության ներկայացրած ծրագրի վերաբերյալ երեք առաջարկ ունի, որի ընդունումից կամ մերժումից էլ պայմանավորված կլինի խմբակցության քվեարկությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 13-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

«Առաջինը՝ պետք է ձևակերպել ծրագրի կատարման ռիսկերն ու երաշխիքները, երկրորդը՝ ծրագրի մեջ լրացնել համապատասխան ժամանակացույց, ըստ տարիների, երրորդը՝ պետք է անպայման ծրագրի կատարման իրականացման մեխանիզմները լինեն»,- ասաց Մելքումյանը:

Պատգամավորի խոսքով՝ իրենք Ազգային ժողովի նախագահի առաջարկելու են խմբակցությունների ներկայացուցիչների ու կառավարության անդամների միջև հանդիպում կազմակերպել, որտեղ էլ կներկայացնեն իրենց առաջարկները:

«Չեմ կարծում, որ այդ մեխանիզմը չկա, մենք կառաջարկենք ԱԺ նախագահին, որպեսզի նրա սենյակում հավաքվեն կառավարության անդամներն ու խմբակցությունների ղեկավարները, և մենք կարողանանք կառավարությանը ներկայացնել մեր առաջարկները: Եթե դրանք ընդունվեն, մենք կողմ կքվեարկենք, եթե ոչ, ապա կներկայացնենք մեր համապատասխան դիրքորոշումը»,- նշեց Միքայել Մելքումյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ