Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Սոչիում նախատեսված է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների` Սիրիայի հարցով հանդիպումը: Տեղեկացրել ենք նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:
РИА Новости-ն հայտնում է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպումն արդեն մեկնարկել է: Պուտինը նշել է, որ ակնկալում է, որ Իրանի նախագահի հետ հանդիպումը լրացուցիչ խթան կհաղորդի երկրների` միջուկային էներգետիկայի, նավթագազային և այլ ոլորտներում հետագա զարգացմանը:
«Ընդհանուր առմամբ, մեր բոլոր ծրագրերն իրականացվում են: Մեզ համար խիստ կարևոր է ամրապնդել, ուժեղացնել այդ ուղղությունը»,-ասել է ՌԴ նախագահը: