fbpx
Մշակույթ

Փաշինյանի միջնորդությունը նախագահին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին՝ Սիմոն Մարտիրոսյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ Գոռ Մինասյանին Երախտագիտության մեդալով պարգևատրելու համար։

Հիշեցնենք՝ Թուրքմենստանում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը երկամարտում ցույց տալով 435 կգ արդյունք՝ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Հայաստանի ներկայացուցիչներին 8 տարի չէր հաջողվում նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը:

Գոռ Մինասյանն էլ երկամարտի 450 կգ արդյունքով նվաճեց Աշխարհի առաջնության արծաթե մեդալ:

Աղբյուր՝ aysor.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ