Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն այցով ժամանել է Մոսկվա. հայտնում է ТАСС-ը:
Հիշեցնենք, որ Կրեմլի պաշտոնական կայքն ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նեթանյահուի հետ կքննարկի իրավիճակը տարածաշրջանում, այդ թվում` Սիրիայում, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին առնչվող խնդիրներ:
Նշենք, որ Նեթանյահուի այցը ՌԴ առաջինը կլինի այն բանից հետո, երբ 2018-ի սեպտեմբերի 17-ին ռուսական օդանավը խոցվեց Սիրիայում իսրայելական ուժերի գործողությունների հետևանքով, և 15 մարդ զոհվեց: