fbpx
Իրավական

Գերեվարված Կարեն Ղազարյանը Ադրբեջանում 20 տարի ազատազրկման դատապարտվեց

Փետրվարի 27–ին Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը ամռանը գերեվարված ՀՀ քաղաքացի, Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Արմենի Ղազարյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ Ադրբեջանում ահաբեկչական գործողության փորձի համար:

Այս մասին գրում է ադրբեջանական «Րիփորթ» լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ նա ազատազրկվելու է «խիստ ռեժիմով պատժի կրման հաստատությունում»։

Կարեն Ղազարյանի նկատմամբ առաջադրված կեղծ մեղադրանքները հետևյալն են.

«Կյանքի ու առողջության դեմ ուղղված հանցագործություններ»;
«Հանցագործություն տնտեսական գործունեության ոլորտում»;
«Հանցագործություն ուղղված հանրային անվտանգության դեմ»;
«Հանցագործություն ուղղված սահմանադրական կարգի և պետության անվտանգության դեմ»;
«Հանցագործություն ուղղված կառավարման կարգի դեմ»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանում սկսել են անհայտ պայմաններում այնտեղ հայտնված Կարեն Ղազարյանի դատավարությունը:

Ղազարյանն անհայտ պայմաններում 2018թ. հուլիսին հատել էր հայ-ադրբեջանական սահմանն ու հայտնվել Ադրբեջանի տարածքում։ Նրան այնտեղ ներկայացնում են որպես ՀՀ ԶՈւ դիվերսանտ, թեև Ղազարյանը ԶՈւ զինծառայող չէ։

Փաստաբան Արա Ղազարյանը ավելի վաղ հայտնել էր, որ իրենք այս գործով արդեն դիմել են ՄԻԵԴ, ՄԻԵԴ-ի միջոցով սպասում են քրեական գործի նյութերին, սակայն դրանք Ադրբեջանը չի ուղարկում, փաստացի, Ադրբեջանն արդեն ՄԻԵԴ հրահանգը չի կատարում:

Աղբյուր՝ RazmInfo

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ