fbpx
Սպորտ

Կրոսը դիզելային տրակտոր է դարձել. Շուստեր

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ Բերնդ Շուստերը քննադատել է մադրիդյան թիմի ֆուտբոլիստներին Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնայից» կրած ջախջախիչ պարտությունից հետո (0:3).

«Այս կիսապաշտպանությունը չէր կարողանա առավելության հասնել նույնիսկ «Ժիրոնայի» նկատմամբ: Կրոսն առհասարակ դիզելային տրակտորի է վերածվել:

«Ռեալին» շատ են պակասում գոլերը: Այս մրցաշրջանում նրանք կորցրին իրենց պատմության լավագույն ռմբարկուին:

Ինչ վերաբերում է Վարանին, ապա հիմա նա այն ֆուտբոլիստի ստվերն է, որը նախկինում էր: «Բարսելոնայի» հետ խաղում նա սարսափելի էր դիրքային խաղում»,- Շուստերի խոսքերն է փոխանցում Marca-ն:

Հիշեցնենք` «Ռեալի» ու «Բարսելոնայի» միջև Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Վճռորոշ խաղում «Բարսելոնան» կմրցի «Վալենսիայի» հետ:

 

Հաղորդում է armsport.am-ը։

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ