Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել Facebook-ում և գրառում է կատարել: Նախգահը հայտնում է, որ աշխատանքային այցով եղել է Ամարասի հովտում և ծանոթացել է բերքահավաքի ընթացքին:
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Երկու լուսանկարներն էլ արվել են այսօր, Ամարասի հովտում: Այցս աշխատանքային էր և բերքահավաքի ընթացքին ծանոթանալու նպատակն ուներ:
Մենատնտեսը, ով ցորենի այդ արտն էր հնձում, պատմեց, որ անջրդի ու կլիմայական ոչ բարենպաստ պայմաններում հեկտարից 60-70ց բերք է ստանում: Արևածաղիկ մշակող հողօգտագործողը ևս բարձր բերք է ակնկալում: Այսպիսին եմ տեսնում մեր գյուղատնտեսության ապագան:
Մենք պետք է փոխվենք, որ փոխել կարողանանք: Մեկն առանց մյուսի հնարավոր չի լինի: Իսկ կառավարությունն արդեն ունի նախանշված քայլեր»,-ասվում է գրառման մեջ:
https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/557554874941890