Լայֆ քոուչ, բիզնես քոուչ, մասնագիտությամբ ինժեներ-շինարար Մուշեղ Ավետիսյանին շատերն են ճանաչում օնլայն հարթակի եթերներից, որոնցում բազմաթիվ խորհուրդներ է տալիս երիտասարդ հետևորդներին:
Երեսունյոթամյա մեր զրուցակցից տեղեկացանք ոչ միայն աշխատանքային գործունեության, այլև կյանքի տարբեր ոլորտների հետաքրքիր իրադարձությունների մասին:
Ինչպիսի՞ իրականացած ու չիրականացած մանկության երազանքներ եք ունեցել․
-Շատ երազանքներ են իրականացել, սակայն կնշեմ հեծանիվը, որը ինձ համար մանուկ հասակում մեծ երազանք էր, սակայն այդ ժամանակահատվածում մեծ դժվարություն էր հեծանիվ ձեռք բերելը և ես մի քանի տարի առաջ, երբ մտաբերեցի, որ նման երազանք ունեի մանուկ հասակում, որոշեցի ինքս իրականացնել այդ երազանգը։ Չիրականացած երազանքներից կնշեմ երևի հատուկ ֆոնդի ստեղծումը, որը կօգնի Հայաստանում երիտասարդներին բիզնես պրոեկտներ իրականացնել։
Այսինքն վերջին երազանքի իրականացումը դեռ առջևու՞ մ է.
-Այո, իհարկե։
Ինչու՞ որոշեցիք մասնագիտանալ որպես լայվ քոուչ. բիզնեսի տեսակետից այն շահութաբե՞ր է, թե՞ դա ձեր կոչումն եք համարում.
-Այն ինձ համար բիզնես չի և դժվար էլ բիզնես դառնա։ Այո, համարում եմ իմ կոչումը և դա է պատճառը, որ չնայած ունենալով այլ մասնագիտություն և բիզնես, որոշեցի մասնագիտանալ նաև այդ ուղղությամբ։
Լայֆ քոուչը համեմատաբար նոր մասնագիտություն է և շատ մոտ է հոգեբանությանը: Հոգեբանությունն ինչով է նման կամ տարբեր լայֆ քոուչինգին.
-Հոգեբանությունը հիմնականում նրանց համար է, ովքեր ունեն հոգեբանական խնդիրներ կամ անորոշություններ, իսկ քոուչինգը նրանց համար է ովքեր ցանկանում են իրենց կյանքում նոր արդյունքներ գրանցել և ունեն մարզիչի կարիք։ Հիմնական ընդհանրությունն այն է, որ երկուսն էլ հենված են մարդու ներքին ռեսուրսների ու համոզմունքների բացահայտման վրա։
Հիշու՞մ եք Ձեր առաջին ելույթը որպես լայֆ քոուչ. ինչպի՞սի արձագանքներ եղան.
-Որպես արդեն քոուչ առաջին թրեյնինգը անցկացրել եմ «Մեգերյան կարպետներ»-ի սրահում՝ «Դարձիր քո
առաջնորդը» խորագրով։ Արձագանքը բավականին դրական էր ու անսպասելի անգամ իմ թիմի կողմից։ այդ թրեյնինգը շատերի համար դարձավ կյանքի նոր սկիզբ։
Կյանքի այս շրջանում երբ հետադարձ հայացք եք գցում, ի՞նչ եք տեսնում, որ չէիք ուզենա «տեսնել» արդեն ապրած տարիների մեջ.
-Ես սովորություն չունեմ անցյալում անցանկալի բաներ փնտրելու, այն, ինչ անցյալ է, միայն վերլուծության, այլ ոչ թե ափսոսանքի առիթ պետք է լինի։ Կարող եմ ասել՝ անցյալում կան շատ սխալներ, որոնք ապագայում հաստատ չեն լինի (ժպտում է-հեղ.):
Ի՞նչ խորհուրդներ եք տալիս ձեր զավակներին՝ թե որպես հայր, թե որպես լայֆ քոուչ.
-Խորհուրդ աշխատում եմ չտալ, ավելի արդյունավետ եմ համարում օրինակ ծառայել…
Պանդեմիայի օրերին աշխարհը փոխվել է ու այդ ամենը գուցե վատ հետևանքներ կթողնի դեռ երկար ժամանակ։ Ինչպի՞սի անդրադարձ ունի այս ամենը ձեր կյանքում.
-Ես չեմ կարծում, որ այն միայն վատ հետևանք կթողնի, ես ցանկացած դժվարության մեջ փնտրում եմ
հնարավորություն և կարող եմ ասել, որ այս շրջանը իմ կյանքում կհիշվի, որպես restart-ի և արդյունավետության բարձրացման շրջան։
Ի՞նչ խորհուրդներ կտաք մարդկանց՝ այս օրերին կյանքին ավելի թեթև նայելու համար.
-Քիչ հետևեն նորություններին, շատ աշխատեն իրենց վրա։
Բլից հարցեր․
Եթե կա սերը…(շարունակեք).
-Ուրեմն կյանք կա։
Կյանքի ամենամեծ հիասթափությունը.
-Նվիրվածության հանդեպ անտարբերությունը.
Մարդ ով փոխել է ձեզ, ձեր կյանքը.
-Թոնի Ռոբինս։
Տանել չեք կարողանում…
-Անպատասխանատվությունը։
Սիրած ուտեստը և խմիչքը.
-Պոմիդորով ձվածեղ, խմիչքը՝ թեյ։
Ձեր 3 դրական և 3 բացասական գծերը.
-Դրական՝ պատասխանատվություն, հոգատարություն և աշխատասիրություն. Բացասական՝ չտնտեսող,
երբեմն առաջադրանքը լիարժեք չձևակերպող, կազմակերպությունը ավելի շատ թիմային
առաջնահերթությամբ կառավարող, քան արդյունավետությամբ:
Երբ բարկացած եք….
-Դառնում եմ արդյունավետ։
Եվ վերջում․ կա՞ր հարց, որին կուզենայիք պատասխանել, բայց չհնչեց.
-Այո. «Դուք Զեզ երջանիկ համարու՞մ եք», և պատասխանը՝ միանշանակ այո:
Հեղինակ՝ Մագա Հովհաննի