Արմավիրի մարզպետարանի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․
«Գայ համայնքում մանկապարտեզ կկառուցվի. երկար սպասված ծրագրի արդյունքում համայնքի շուրջ 295 երեխա նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կունենա: Այդ մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից։
Մանկապարտեզի կառուցման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 381 մլն 389.7 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը 50% է` 190 մլն 694.85 հազարական դրամ:
Արդիական նախագծով, վարչական կազմի գործունեության և երեխաների կրթադաստիարակչական գործընթացի արդյունավետ ու լիարժեք կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովված մակապարտեզի կառուցումը տարիներ շարունակ համայնքի գերակա խնդիրներից մեկն է հանդիսացել:
Ծրագրի իրականացմամբ ոչ միայն կլուծվի համայնքի երեխաների նախադպրոցական կրթություն ստանալու հարցը, այլև կվերանան երեխաների խնամքով պայամանավորված ծնողների, ընտանիքի անդամների` գյուղատնտեսական և այլ բնույթի աշխատանքներում ներգրավվելու խոչընդոտները:
Մանկապարտեզը կկառուցվի համայնքի պոլիկլինիկայի հարևանությամբ` 0,42 հա հողատարածքի վրա: Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում մանկապարտեզի կառուցման աշխատանքներին կհաջորդի ներքին և արտաքին հարդարումը, ինչպես նաև տարածքի բարեկարգումը:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքում կստեղծվի 20 ժամանակավոր, իսկ ավարտին` 20 հիմնական աշխատատեղ»։
https://www.facebook.com/marz.armavir/posts/2416690041961876