fbpx
Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղարության օրինագծում տեղ է գտել հստակ ձևակերպում` Լեռնային Ղարաբաղ. Լիլիթ Մակունց

Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը գրառում է կատարել Facebook-ում:

«Հուլիսի 23-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում ընդունվել է Ջեքի Սփիրի հեղինակած երկկուսակցական լրացումը /ընդունվել է այլ լրացումների հետ միասին փաթեթով (en-bloc)/, որտեղ նշվում է Արցախում ականազերծման համար 1,4 մլն դոլար օգնություն տրամադրելու վերաբերյալ:

Այսպիսով պետքարտուղարության 2021թ. ֆինանսական տարվա բյուջեի վերաբերյալ օրինագծում տեղ է գտել հստակ ձևակերպում` նշելով Լեռնային Ղարաբաղը:

Օրինագիծն ըստ ընթացակարգի, պետք է հաստատվի նաև Սենատում և ներկայացվի նախագահի ստորագրմանը` օրենքի ուժ ստանալու նպատակով:

Հարկ ենք համարում նշել, որ ԱՄՆ պետքարտուղարության կողմից Արցախում ականազերծման աշխատանքների ֆինանսավորման դադարեցման մասին կայացրած որոշումից հետո, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունն ակտիվ աշխատանքներ է տարել Կոնգրեսում և վարչակազմում` համապատասխան ֆինանսավորումը շարունակելու ուղղությամբ:
Հատուկ շնորհակալություն ԱՄՆ Կոնգրեսում հայկական հանձնախմբի մեր գործընկերներին՝ հետևողական աշխատանքի համար»,-ասվում է գրառման մեջ։

https://www.facebook.com/LilitMakuntspage/posts/708504833047072

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ