fbpx
Արցախ

Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում մուտքի և ելքի հատուկ ռեժիմ է սահմանվել

Արցախի տեղեկատվական շտաբը գրառում է կատարել Facebook-ում: Շտաբը հայտնում է, որ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում մուտքի և ելքի հատուկ ռեժիմ է սահմանվել

«ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է նոր որոշում (https://bit.ly/3g0iBYp), որով սահմանվել է Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի վարչական տարածք մուտք գործելու և ելք կատարելու հատուկ ռեժիմ: Մուտքի և ելքի արգելքից բացառություն է արվում առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով անձանց տեղաշարժի, Հյուսիս-Հարավ մայրուղով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության և Պարետի ցուցումով՝ բացառիկ այլ դեպքերում:

Որոշումն ուժի մեջ է ժամը 18-ից, սակայն մինչև վաղը՝ ժամը 12-ը, թույլատրվում է Այգեստան համայնքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը:

Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ԱՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրվելու են հատուկ անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով»,-ասվում է գրառման մեջ:

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/166687518305370

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ