ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook-ում: Նախարարարը հայտնում է, որ ուսումնարաններ և քոլեջներ ընդունվելու համար գրանցվել է 8000 դիմորդ:
«Ուսումնարանների և քոլեջների դիմորդների համար: Այս պահին արդեն գրանցվել է շուրջ 8000 դիմորդ:
Մասնագիտության ընտրությունը գիտակցված որոշում է, ճիշտ կողմնորոշվելը՝ քայլ դեպի ներդաշնակ ապագա։
Նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ դիմում-հայտ կարող եք ներկայացնել dimord.emis.am կայքի միջոցով»,-ասվում է գրառման մեջ։