Կրթություն

ՀՀ դեսպանները հեռավար դասախոսություններ են անցկացրել ԵՊՀ ուսանողների համար

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկանում ենք, որ ՀՀ դեսպանները հեռավար դասախոսություններ անցկացրեցին ԵՊՀ ուսանողների համար:


«ԱԳՆ և ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջև հաստատված համագործակցության շրջանակներում հուլիսի 15-ից 31-ը անցկացվեց հեռավար ամառային դպրոց «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարների հետ» խորագրի ներքո:


Ամառային դպրոցի շրջանակներում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրոսների համար դասախոսություններով հանդես եկան նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը, ՌԴ-ում ՀՀ Վարդան Տողանյանը, ԳԴՀ-ում ՀՀ Աշոտ Սմբատյանը, ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Վահե Գևորգյանը, ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Նիդերլանդների թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, իսկ դասընթացը եզրափակեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը:


Դասախոսությունների ընթացքում դիվանագետներն ունկնդիրներին ներկայացրեցին հավատարմագրման երկրներում և միջազգային կազմակերպություններում ՀՀ առաջնահերթությունները և առանցքային հարցերի շուրջ ՀՀ դիրքորոշումները, արդի մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները, պատասխանեցին ունկնդիրների բազմաթիվ հարցերի»,-ասվում է գրառման մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ