fbpx
Կառավարություն

Կայացել է քննարկում ԱԹՍ արտադրող ընկերությունների ղեկավարների հետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից տեղեկանում ենք, որ ռազմարդյունաբերական կոմիտեում կայացել է քննարկում անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրող ընկերությունների ղեկավարների հետ


«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերությանռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանը օգոստոսի 3-ին ընդունել է հայկական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրող ընկերությունների ղեկավարներին։

Հանդիպմանը ռազմարդյունաբերության կոմիտեի նորանշանակ նախագահ Արտակ Դավթյանը ծանոթացել է ԱԹՍ արտադրող ընկերությունների ղեկավարների հետ, լսել նրանց առաջարկությունները, ներկայացրել ոլորտի զարգացման իր տեսլականը:


Հայկական ԱԹՍ արտադրող ընկերությունների ղեկավարները ներկայացրել են իրականացվող ընթացիկ աշխատանքները, մատնանշել ոլորտային ցուցանիշների բարելավման իրենց պատկերացումները:

Քննարկվել են Հայաստանի ռազմարդյունաբերական ոլորտի գիտահեն զարգացման հնարավորությունները, ԱԹՍ-ների կատարելագործման ուղղությամբ իրականացվելիք առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները:


Հանդիպմանը նաև ամփոփվել է հուլիսին սահմանային բախումների ժամանակ հայկական արտադրության ԱԹՍ-ների կիրառման փորձը»,-ասվում է գրառման մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ