Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի կենտրոնում կրկին բախումներ են տեղի ունեցել իրավապահների և ցուցարարների միջև: Որոշ ցուցարարներ փորձել են հրկիզել երկրի խորհրդարանի շենքը:
Հայտնի է, որ ցուցարարների գործողություններին ի պատասխան, իրավապահները սկսել են արցունքաբեր գազ կիրառել:
Ցույցերրի և բախումների հետևանքով 728 մարդ է տուժել:
Սվելի վաղ հաղորդվել էր, որ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի բնակիչները պատրաստվում են խոշոր ցույցերի անցկացման՝ իշխանություններից պատասխաններ պահանջելով օրեր առաջ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած սոսկալի պայթյունի առնչությամբ:
Այս մասին տեղեկացնում է Global News-ը:
