«Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»:
Հայտնի է, որ ֆուտբոլիստը ամենայն հավանականությամբ, մարզական կարիերան կշարունակի «Չելսիում», քանի որ ակումբը վերջնական համաձայնության է եկել Հավերցի անձնական պայմանագրի կետերի հարցում:
Նրանք կկնքեն 5 տարվա պայմանագիր:
Հավելելենք, որ «Չելսին» դեռևս համաձայնության չի եկել «Բայերի» հետ Հավերցի տրանսֆերային արժեքի հարցում: Բանակցությունները շարունակվում են:
Այս մասին տեղեկանում ենք The Times-ից: