Ռուսաստանի պատվիրակությունը արդեն գտնվում է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում։
РИА Новости-ի հաղորդմամբ՝ պատվիրակության կազմը գլխավորում է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ով հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։
Նշվում է, որ լուսանկարվելուց հետո քաղաքական գործիչներն առանձնացել են բանակցություններ վարելու։
Ըստ աղբյուրի՝ Միշուստինը հանդիպելու է նաև Բելառուսի վարչապետին։