Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը հայտնում է, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Արցախում ընդհանուր զորահավաք է հայտարարվել:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 27-ին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն ՝ Արցախի Հանրապետության ողջ տարածքում հայտարարվել է ընդհանուր զորահավաք:
Ըստ հրամանագրի՝ Արցախի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնարարվել է իրենց իրավասությունների շրջանակներում ապահովել զորահավաքային առաջադրանքների և միջոցառումների իրականացումը:
https://www.facebook.com/poghosyan.vahram/posts/4047905675226589