Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է Ադրբեջանի կողմից տարածվող հերթական ապատեղեկատվության մասին:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ադրբեջանական բանակը գրավել է 6 բնակավայր, իրականությանը չի համապատասխանում: Վերոնշյալը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական տեղեկատվական սադրանքն է»,-ասվում է գրառման մեջ: