ԱՄՆ-ը պետք է պահանջի, որ Թուրքիան հեռու մնա ղարաբաղյան հակամարտությունից: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը:
«Քանի որ Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ զոհերի թիվն արագ աճում է, Թրամփի վարչակազմը պետք է անհապաղ ապաէսկալացիայի կոչ անի Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին: Վարչակազմը պետք է այլ երկրներից, մասնավորապես՝ Թուրքիայից, պահանջի հեռու մնալ այդ հակամարտությունից»,- նշել է Բայդենը:
With casualties rapidly mounting in and around Nagorno-Karabakh, the Trump Administration needs to call the leaders of Armenia and Azerbaijan immediately to de-escalate the situation. It must also demand others — like Turkey — stay out of this conflict. https://t.co/C41YKEGTyA
— Joe Biden (@JoeBiden) September 29, 2020
