fbpx
Հասարակություն

Գնել Սանոսյանը այցելել է Գավառում ծնված Մոնթեին

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է.

Այսօր այցելեցի Գավառի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունք՝ տեսակցելու հոկտեմբերի 16-ին այստեղ լույս աշխարհ եկած արցախցի Մոնթեին:

Նորածինն Էդգար և Արևիկ Ավդալյանների 4-րդ երեխան է: Մոնթեի հայրն այժմ գտնվում է Արցախում, իսկ ընտանիքը մարզում ապահովված է կեցության համար անհրաժեշտ պայմաններով:

Հետաքրքրվեցի նորածնի առողջական վիճակով և Հայոց բանակի ապագա զինվորին մաղթեցի երջանիկ ու ապահով մանկություն:

Հայ ազգը այսօր առավել քան երբևէ ունի ՄՈՆԹԵՆԵՐԻ կարիք. Թող նման ծնունդները ուղեկից լինեն մեր ազգին։

https://www.facebook.com/sanosyangnel/posts/2417711028531135

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ