Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Էրդողանի մահապարտը Շուշիում դրոշ դնելու հարց չէ, որ լուծում է, սիվոլիկայի հարց չէ, որ լուծում է: Շուշիում Էրդողանն է փորձում հարց լուծել, Շուշիում լուծվում է Կովկասի ռազմա-քաղաքական անվտանգային համակարգի առանցքային հարցը:
Առաջին օրից նշել եմ, որ այս պատերազմի «հեղինակը» Ալիևը չէ, և ոչ թե որ նա խաղաղասեր է կամ չգիտեմ ինչ, այլ որ նա ոչինչ է այդ մասշտաբի պատերազմ սկսելու և ռեգիոնալ վերաձևումների հարց դնելու համար: Այս պատերազն Էրդողանի պատերազմն է, որը սկսել է Կովկասի պատերազմ: Էրդողանը ուզում է ձևավորել Կովկասի ռազմա-քաղաքական անվտանգային նոր համակարգ: Դու կարող ես վերցնել Արցախի հարավը ամբողջությամբ, բայց դա ռազմավարական հեռանկարում առոչինչ է, եթե դու չես տիրապետում Շուշիին:
Էրդողանը սիմվոլներով չի մտածում, պետք չի մեզ խաբել: Նա շատ լավ գիտե, որ սա բոլորովին էլ վերջին պատերազմը չէ Կովկասում ու աշխարհում: Աշխարհում չի լինում վերջին պատերազմ: Իսկ Կովկասում ռազմա-քաղաքական լայն իմաստով դոմինանտ է նա, ում պատկանում է Շուշին: Հասկանալի է, որ էս իմաստով խոսքը անվերապահ բացարձակության մասին չէ, այլ ուժերի ռազմավարական հարաբերակցության: Իսկ որևէ անվտանգային համակարգում բացարձակություն չի ձևավորվում, այլ ռազմավարական հրաբերակցություն:
Ահա այդ իմաստով Շուշին էդ ռազմավարական հարաբերակցության հիմնարար կետն է ամբողջ արցախյան ռազմա-քաղաքական գոտում մասնավորապես, և Կովկասում ընդհանուր առմամբ: Եվ այդ կետում մեր հերոսական բանակն է, բոլորը տեսան` աշխարհի լավագույն բանակներից մեկը»:
https://www.facebook.com/hakob.badalyan.7/posts/3723825027641271?__cft__%5B0%5D=AZVYVs_bolktEn4j0Zc58rtJeGJmV1oUBy52OyTIamkOzVIQ-aNPjdxFI_QKuaBj5Z717fFI-Z1gZ05141zN4snLP-ek1fCwSD5gITUe9b6HtO44951pKIXcZzGuJ1ZbFk4&__tn__=%2CO%2CP-R