Առողջապահության նախարարությունում (ԱՆ) կայացել է գործակարգավարական խորհրդակցություն` ԱՆ ենթակայության բժշկական կազմակերպությունների տնօրենների և ԱՆ առանձնացված ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
Արսեն Թորոսյանը խոսել է պատերազմական գործողությունների հետևանքով վիրավոր զինծառայողների բուժման գործընթացի, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված առկա իրավիճակի և անելիքների վերաբերյալ:
Նախարարն անձնակազմին, հատկապես հիվանդանոցների տնօրեններին հորդորել է պատշաճ շարունակել առողջապահական համակարգի առջև դրված աշխատանքները, մարտահրավերների դեմ պայքարը և լինել մաքսիմալ հետևողական այս իրավիճակում բուժօգնության կարիք ունեցողներին աջակցելու համար: