Ռուսական WarGonzo տելեգրամյան ալիքը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ռուսական խաղաղապահ միավորմանն է դիմել դեպի Շուշի մուտք ապահովելու համար, քանի որ քաղաք տանող ճանապարհները գտնվում են հայկական ուժերի վերահսկողության տակ: WarGonzo-ի աղբյուրները հայտնում են, որ ադրբեջանական կողմը փաստացիորեն չի վերահսկում քաղաք տանող ոչ մի ճանապարհ։ «Այսինքն՝ այս պահին հնարավոր չէ Բաքվում նստել ավտոբուս ու հասնել Շուշի։ Միակ հնարավոր երթուղին հատուկ ջոկատայինների ուղին է. Հադրութից՝ հենց այն նույն «դժոխքի ձորով»։ Սակայն այնտեղ անգամ ավազե ճանապարհ չկա, բացի թրթուրավոր տեխնիկայի թողած հետքերից, որը Ադրբեջանի Զինված ուժերն այս պահին մտցնում է Շուշի։ Հենց սա է պատճառը , որ մինչ օրս քաղաքից չկա ոչ մի քաղաքացիական ռեպորտաժ, այնտեղ հնարավոր չէ հասնել»,- գրում է տելեգրամյան ալիքը։ WarGonzo-ի աղբյուրները հայտնում են, որ ՌԴ ՊՆ-ն չի նախատեսում ադրբեջանական կողմին տրամադրել պայմանագրով չնախատեսված լրացուցիչ տրանսպորտային միջանցքներ:
Այս մասին տեղեկանում ենք factor.am-ից: