Առողջապահական ռեսուրսներն ու մահճակալային ֆոնդն անսպառ չեն. ԱՆ

Ամենադիտվածներ

hi-res-aae6041c7ddf7116d55cd6dd12c58176_crop_north

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ անդրադառնալով Politik.am-ի «Մարդիկ տանը մահանում են, իսկ Արսեն Թորոսյանը հիվանդանոցներին չի թույլատրում կորոնավիրուսով հիվանդներ ընդունել» վերտառությամբ հոդվածին` անհրաժեշտ ենք համարում հայտնել հետևյալը. սկսենք նրանից, որ հանրապետությունում շուրջ 26 բժշկական կենտրոն վերջին մեկ ամսում վերապրոֆիլավորվել և զբաղվում է կորոնավիրուսային հիվանդություն ունեցող պացիենտների բուժմամբ: Բացի այդ, հանրապետության 36 բժշկական հաստատություն պատերազմի օրերին և հիմա էլ գործում են որպես «զինվորական հոսպիտալներ»:

Politik.am-ին վստահեցնում ենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անձամբ չի զբաղվում պացիենտների հոսպիտալացմամբ, դրա համար հատուկ ստեղծվել է տրիաժ կենտրոն, որտեղից կազմակերպվում է հոսպիտալացումը:

Պոլիկլինիկաների կամ ամբուլատոր բժշկական կազմակերպությունների թերապևտներն ու ընտանեկան բժիշկները որոշում են կայացնում հոսպիտալացման անհրաժեշտության վերաբերյալ` ահազանգելով վերոնշյալ կենտրոնին: Այստեղ, պացիենտները հերթագրվում են և ազատ մահճակալի առկայության դեպքում` հոսպիտալացվում: Եթե, որևէ մեկն ունի կարծիք, որ առողջապահական ռեսուրսներն ու մահճակալային ֆոնդն անսպառ են` չարաչար սխալվում են: Եվ պատահական չէ, որ այս իրավիճակի մասին առողջապահության նախարարությունն արդեն 2 ամիս շարունակ ավելի ինտենսիվ զգուշացնում է, որ պետք է հետևել հակահամաճարակային կանոններին` հիվանդանոցային մահճակալները զիջելով վիրավորներին կամ ծայրահեղ վիճակում, ռիսկային խմբերում գտնվող մեր քաղաքացիներին:

Բազմիցս նշել ենք, որ միայն մահճակալ ունենալը բավարար չէ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացինենտերի բուժումը կազմակերպելու համար: Բուժհաստատությունը պետք է ապահովված լինի թթվածնով, որի արտադրության ծավալները հաճախ չեն բավարարում: Տվյալ պացիենտների մեծ մասին անհրաժեշտ է լինում տեղափոխել վերակենդանացման բաժանմունք, որտեղ մահճակալները սահմանափակ են: Միայն այսօրվա դրությամբ ազատ է ընդամենը 7 մահճակալ, իսկ տեղափոխվելու համար սպասում է 567 պացիենտ: Այս պահին շուրջ 1000 պացիենտ գտնվում է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում, նրանցից 80-ը միացված են թոքերի արհեստական օդափոխման սարքին:

Մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն` շնորհակալ կլինեինք, որ տեղեկատվական ռեսուրսներն ուղղեիք հանրության գիտակցությունը բարձրացնելուն, առ այն, որ այս հիվանդության դեմ ամբողջ աշխարհում դեռևս հնարավոր է պայքարել միայն հակահամաճարակային երեք կանոնները պահպանելով` կրել դիմակ, պահել սոցիալական հեռավորություն և հաճախակի ախտահանել/լվանալ ձեռքերը:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();