Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանի նախագահությամբ՝ ընթանում է ավագանու նիստը։
Նիստի սկզբում Սարգսյանը տեղեկացրեց, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Կարապետյանը լիազորությունները դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել։
Ավելի վաղ նշել էինք, որ խմբակցությունից դուրս գալու դիմում էր ներկայացրել ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը, սակայն վերջինս շարունակելու է իրականացնել իր լիազորությունները։