Արցախի ԱԻՊԾ-ի Facebook-ի էջում գրված է․
«Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքում, Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան և Խաչեն համայնքներում:
Ուստի խնդրում ենք պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել:
Ծառայության սակրավորական ջոկատները, հումանիտար ականազերծման կենտրոնները և ՌԴ ՊՆ սակրավորները շարունակում են Արցախի տարածքում վտանգ ներկայացնող ռազմամթերքը մաքրելու գործընթացը»:
https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/3969684033066042?__cft__%5B0%5D=AZWK8EFsPjxVPpKQkztIg0PgqDbNE3VCxPYc3djxQ3Nrr_9a9V_pbmvgD85OjN3o1AHXjJiyHUHIlHs4QZnDCj4DdDg7vDAKsoesDaor5iBAGG0twOyhH-wY_1q0EmyNUNeEGtFxHhHw8xfL0nqd_CYM&__tn__=%2CO%2CP-R