ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության նախագահի և գործադիր տնօրենի հետ քննարկել ենք Միության ընթացիկ ծրագրերը, ուղենշել՝ հնարավոր համագործակցության եզրերը:
Շոշափվել են նաև խոշոր միջազգային ցուցահանդեսներին Հայաստանի մասնակցության հնարավորությունները, մասնավորապես՝ «IDEX 2021», «Expo Electronica», ինչպես նաև «Արմհայթեք», «Դիջիթեք» և այլ միջոցառումների մանրամասներ: Այդպիսով, համագործակցության նոր հնարավորություններ և հեռանկարներ կբացվեն տեղական ընկերությունների համար:
Հանդիպման ժամանակ կարևորել ենք նաև նախարարության ծրագրերի շրջանակներում համագործակցության հնարավորությունները` ի նպաստ Հայաստանում բարձր տեխնոլոգիական միջավայրի շարունակական զարգացման»:
https://www.facebook.com/hakobarshakyanpage/posts/4392310114128996