Կրկին ակտիվացել են խոսակցությունները, որ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս մրցաշրջանի ավարտին հեռանալու է ակումբից։
Ինչպես հայտնում է Goal.com-ը՝ «Յուվեի» գործակալ Ժորժե Մենդեշը կապ է հաստատել «Ռեալ» Մադրիդի հետ, որպեսզի քննարկի պորտուգալացու՝ մադրիդյան ակումբ վերադարձի հնարավորությունները։
Նշվում է, որ անձամբ Ռոնալդուն էլ կապվել է «Ինտեր» Մայամիի սեփականատեր Դևիդ Բեքհեմի հետ։
Հիշեցնենք, որ Ռոնալդու պայմանագիրը թուրինյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ։