«Ռեալից» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը, ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից։
Նշվում է, որ ֆուտբոլիստը չի կարողացել նոր պայմանագրի վերաբերյալ համաձայնության գալ մադրիդյան ակումբի հետ։ Հաղորդվում է՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված է «Արսենալը», «Տոտենհեմն» ու «Լիդսը» և պատրաստ են ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պայմանագիր առաջարկել Վասկեսին։
Այս մասին տեղեկանում ենք Goal-ից։