Ադրբեջանցի վիդեոբլոգեր Միրզալի Մոհամեդ, ով փախստականի վիճակում գտնվում է Ֆրանսիայում, Նանտ քաղաքի հենց կենտրոնում ենթարկվել է հարձակման՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին քննադատելու համար։
RSF-ն հայտնում է, որ 5 անձինք դանակներով հարձակվել են բլոգերի վրա, ցանկացել են կտրել նրա լեզուն, գլխատել նրան և այլ։ Դանակների բազմաթիվ հարվածների արդյունքում Մոհամեդը լուրջ վնասվածքներ է ստացել, որոնք երևում են հրապարակված լուսանկարներում։
«Այսպիսին է բռնապետ Իլհամ Ալիևին ու նրա կնոջը՝ Մեհրիբան Ալիևային քննադատելու գինը», – գրել է Մոհամեդը, հրապարկելով ստորև ներկայացված լուսանկարը։