Եվրահանգրվան

Ֆրանսիայում պայթյունավտանգ վիճակ է. Ստրասբուրգում հանրային միջոցներով մզկիթ են կառուցում

mosquee strasbourg

Ֆրանսիայում աղմուկ է սկսվել Ստրասբուրգում մզկիթ կառուցելու ծրագրերի շուրջ։ Չորեքշաբթի օրը ՆԳ նախարարությունը մեղադրել է Ստրասբուգի քաղաքային իշխանություններին հանրային միջոցները «արտաքին ազդեցությամբ» ֆրանսիական տարածքում օգտագործելու մեջ։ Այս մասին գրում է France 24-ը։

Մինչ նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում է ճնշել իսլամական ծայրահեղականությունը, որոնց նա մեղադրում է 2015 թվականից Ֆրանսիայում տեղի ունեցած մի շարք մահացու ահաբեկչությունների մեջ, Ֆրանսիայի արևելքում գտնվող քաղաքային իշխանությունները նախատեսում են հովանավորել մզկիթի կառուցումը։ Հարցը հատնվել է կառավարության ուշադրության կենտրոնում, քանի որ դրան աջակցում է թուրքական առաջատար մահմեդական միություններից մեկը:

Երկուշաբթի օրը Ստրասբուրգի քաղաքապետարանը, որը ղեկավարվում է Կանաչներ ներկայացուցիչ, ազգությամբ հայ քաղաքապետի կողմից, հավանություն տվեց 2.5 միլիոն եվրոյի (գրեթե 3 միլիոն դոլար) դրամաշնորհ տրամադրել Միլլի Գորուսի իսլամական համադաշնության (CMIG) ներկայացրած ծրագրին, որը համաեվրոպական շարժում է թուրքական սփյուռքի համար:

CMIG-ը Ֆրանսիայում երեք մահմեդական կոնֆեդերացիաներից մեկն է, որոնք հրաժարվել են ստորագրել նախագահ Մակրոնի առաջարկած ծայրահեղականության դեմ պայքարի նոր նախագիծը:

Մակրոնը ցանկանում է, որ միավորումները գրավոր պարտավորվեն հրաժարվել «քաղաքական իսլամից» և հարգեն ֆրանսիական օրենսդրությունը, քանի որ իրենք ձգտում են պայքարել արմատական ​​իսլամի դեմ, որը համարվում է սպառնալիք երկրի աշխարհիկ համակարգի համար:

Մակրոնը, երեքշաբթի օրը հեռարձակված հարցազրույցում, նախազգուշացրեց Ֆրանսիայի նախագահական ընտրություններին Թուրքիայի միջամտելու մասին:

Ֆրանսիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները խարխլվել են Լիբիայի, Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների շուրջ վեճերի և Ֆրանսիայում իսլամաֆոբիայի դեմ Թուրքիայի մեղադրանքների պատճառով:

ՆԳ նախարար Դարմանինը խնդրել է կառավարության տարածաշրջանային բարձրագույն ներկայացուցչին վարչական դատարան բողոք ներկայացնել`սուբսիդավորումը դադարեցնելու համար:

Ստրասբուրգի քաղաքապետ ժաննա Բարսեղյանը հայտարարել է, որ մզկիթի նախագիծը կա դեռ 2017 թվականից, մինչ իր ընտրվելը, և որ միջոցները տրվել են Միլլի Գորուսին, քանի որ ներկայացվել է ինչպես հիմնավոր ֆինանսավորման ծրագիր, այնպես էլ որպես «Հանրապետության արժեքների վերահաստատում»:

Ժաննա Բարսեղյանը ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ

CMIG-ի ներկայացուցիչ Էյուփ Շահինը Ֆրանսպրեսին (AFP) ասել է, որ իր ասոցիացիան հրաժարվում է ստորագրել ծայրահեղ իսլամի դեմ պայքարի նախագիծը, քանի որ թույլ չի տրվել ամբողջությամբ մասնակցել դրա մշակմանը: «Դա արվել է երկու-երեք հոգու կողմից», – ասել է Սահինը: «Եթե մենք նախագծի տակ ստորագրենք, ապա դա կլինի այն, որի վրա բոլորս միասին ենք աշխատել»:

Մոտ օրերս Դարմանինը կրկին հանդիպելու է Մահմեդական հավատքի ֆրանսիական խորհրդի (CFCM) նախագահի հետ, որը մուսուլմանական կազմակերպությունների հովանոցային խումբ է, փորձելու համաձայնության գալ:

Արմնինե Հարությունյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ