Ադրբեջանի տարածքների ականազերծման ազգային գործակալության (ANAMA) օպերատիվ շտաբի պետ Իդրիս Իսմայիլովը ասել է՝ մեզ հայտնի չէ, Հայաստանից որտեղից է արձակվել «Իսկանդերը»:
Նա նշել է, որ այդ տեղեկությունը կարելի է ճշտել հատուկ ռադարների օգնությամբ:
«Այս պահին մենք այդպիսի տեղեկություն չունենք: Մեզ հայտնի չէ՝ երբ և որ ուղղությունից է հրթիռն արձակվել: ANAMA-ն իրականացնում է մաքրման հումանիտար աշխատանքներ»,- ասել է Իսմայիլովը:
Նշենք, որ Բաքվում ցուցադրել են «Իսկանդեր» զենիթահրթիռային համակարգի հրթիռների մնացորդները, որոնք ըստ ադրբեջանական պաշտոնական մարմինների` հայտնաբերվել էին Շուշիում: