ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է իր անելիքների մասին, երբ ավարտի ֆուտբոլիստի կարիերան։
Նա ասել է, որ ցանկանում է պրոֆեսիոնալ պոկեր խաղացող դառնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո:
«Դա ճիշտ է։ Ինձ այս խաղը շատ է դուր գալիս: Կարիերաս ավարտելուց հետո կկարողանամ մասնակցել աշխարհի տարբեր մրցաշարերի:
Հիմա դա հնարավոր չէ, քանի որ ես շատ խիտ մարզումների և խաղերի ժամանակացույց ունեմ: Ես գրեթե ամեն օր պոկեր եմ խաղում համակարգչով»,- ասել է Նեյմարը։
Այս մասին տեղեկանում ենք Mundo Deportivo-ից: