fbpx
Խորհրդարան

Մենք չենք առաջադրի ոչ մեկի, որպեսզի խորհրդարանը արձակվի և տեղի ունենան ընտրություններ. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ում ուղիղ եթերի ժամանակ ասաց՝ ոչ մի ճնշում մեր վրա չի աշխատելու, ոչ մի ավանտյուրայի մենք չենք գնալու, որևէ ձևով չենք պաշտպանելու որևէ մեկի առաջադրումը և չենք էլ առաջադրելու որևէ մեկին, որպեսզի խորհրդարանն արձակվի և երկրում տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

«Դա նրա համար է, որ երկրում հետ գանք խաղաղության, հանդարտության, համերրաշխության և միասնության և սկսենք հերթականությամբ հաղթահարել բարոյական, քաղաքական, տնտեսական, սոցյալական, հումանիտար խնդիրները։ Այս ընտրությունները նրա համար են, որ դուրս գանք հին շրջափուլից, որտեղ բոլորը հին են՝ այդ թվում գործող իշխանությունը, և պետք է փոխենք»,-ասաց նա։

Մարուքյանը նշեց՝ ինչպես որ խոսք էին տվել, որ ընտրություններ են լինելու և որևէ ձևով չենք խանգարելու դրանց կազմակերպմանը, հիմա էլ խոստանում է՝ ընտրությունների չեն գնում, որ վերարտադրեն գործող իշխանության։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ