fbpx
Քաղաքականություն

ԱԱՏՄ ղեկավարի շնորհավորական խոսքը՝ գործընկեր աշխատանքի տեսչական մարմիններին

ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանի շնորհավորական խոսք է հղել իր գործընկեր աշխատանքի տեսչական մարմիններին․

Շնորհավորանքում ասվում է․

Հարգելի գործընկերներ,

Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ։
Պատմականորեն համաշխարհային նշանակություն ստացած այս տոնը կոչված է փառաբանելու աշխատանքն ու աշխատավորին, ներկայացնելու աշխատավորների իրավունքները, պահանջները, հանդիսավոր կերպով մեծարելու և կարևորելու աշխատավոր և արդյունք ստեղծող մարդուն:
Մարդ արարածի զարգացման էվոլյուցիոն ողջ շղթայում անկյունաքարային տեղ է զբաղեցրել հենց մարդու զբաղվածությունը՝ Աշխատանքը, արժանապատիվ աշխատանքը։

Մենք՝ աշխատանքի տեսչության գործառույթ իրականացնողներս, ինքներս ունենալով աշխատանքի հնարավորություններից օգտվողների կարգավիճակ, մեր աշխատանքով երաշխավորն ենք հանդիսանում այլ անձանց աշխատանքային իրավունքների պաշտպանության, վերջիններիս աշխատանքային հարաբերությունների պահպանման գործում։

Մեր աշխատանքը կոչված է լուծելու ոչ միայն մեր, այլև մեզ շրջապատողների խնդիրները՝ ապահովելով նրանց համար արժանապատիվ աշխատանք, որը ցանկացած երկրի ամրապնդման և լիարժեք կյանքի ապահովման գրավականն է։
Աշխարհի բազմաթիվ երկրներում մայիսի 1-ին մեծ շուքով նշվում է Աշխատավորների օրը։ Այդ երկրների շարքից անմասն չեն նաև մեր դաշինքի անդամ երկրները։

Մայիսի 1-ին ընդառաջ, Շնորհավորում եմ ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքին անդամակցող կառույցների անձնակազմին և մաղթում մեծ ուժ ու եռանդ մեր կոչումն ի կատար ածելու՝ աշխատողների իրավունքների պաշտպանության գործում:

Շնորհակալություն համագործակցության համար,
Հարգանքով՝
ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի նախագահող,
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար
Հակոբ Ավագյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ