fbpx
Աշխարհ

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 187 մարդ

IRNA գործակալության հաղորդմամբ՝ Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկրում կորոնավիրուսից մահերի թիվը վերջին 24 ժամում ավելացել է 187-ով՝ հասնելով 78 հազար 381-ի:

Վերջին մեկ օրում Իրանում գրանցվել է վիրուսի 8005 նոր դեպք, նրանցից 1175-ը հոսպիտալացվել է:

Երկրում գրանցված ընդհանուր 2 մլն 823 հազար 887 դեպքից առողջացել կամ հիվանդանոցներից դուրս է գրվել 2 մլն 319 հազար 746-ը: 4 հազար 945 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում է՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ