Երևանում Սենեգալի պատվավոր հյուպատոս Արտաշես Ավոյանի ուղեկցությամբ Մաշտոցյան Մատենադարան է այցելել Հայաստանում Սենեգալի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աբդու Սալամ Դիալլոն: Այս մասին տեղեկացնում է Մատենադարանի Facebook-ի էջը։
Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել թանգարանային համալիրում, ծանոթացել հայ միջնադարյան մատենագրությանը, այդ թվում՝ Արցախի ձեռագրական ժառանգությանը։ Ներկայացվել են նաև արաբական ձեռագրերի լավագույն նմուշները:
https://www.facebook.com/MashtotsMatenadaran/posts/956514741767265

