Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) Facebook-ի իր էջում մի տեսանյութ է ներկայացրել, որտեղ երևում է, թե ինչպես է ֆրանսիացի աստղագնաց Թոմա Պեսկեն՝ բաց տիեզերք ելքին պատրաստվելից, պարում։
Այս տարօրինակ շարժումները, իրականում, ունեն կոնկրետ պատճառ։
Պեսկեն բացատրել է, որ բաց տիեզերքում ճնշումը շատ ցածր է, ի տարբերություն Միջազգային տիեզերական կայանի, որտեղ նրանք գտնվում են հիմնականում։ Իսկ ցածր ճնշման պայմաններում օրգանիզմում ազոտի առկայությունը վտանգ է ներկայացնում, դրա համար պետք է մինչ ելքը ազոտը փոխարինել թթվածնով։ Ու այս նպատակով, որ թթվածնի ներհոսքը ակտիվ լինի, աստղագնացները մինչև ելք կատարելը շարժումներ են անում, որ արագացնեն շնչառությունն ու այդպիսով՝ նաև թթվածնի անցումը օրգանիզմ։ Իսկ Պեսկեն սովորական շարժումների փոխարեն ընտրել է պարելը։
Այս իրադարձությունը տեղի է ունեցել օրեր առաջ, երբ աստղագնացներ Շեյն Կիմբրոն ու Թոմա Պեսկեն ելք կատարեցին բաց տիեզերք՝ աշխատանքներ իրականացնելու համար։