Հուլիսի 3-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ հուլիսի 1-ին մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 2021թ. տարեկան ժողովին:
- Տիգրան Ավինյանը շրջայց է կատարել Երևանի մի շարք շինհրապարակներում
- Ավինյանը խոսեց գերիների վերադարձի մասին
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Տարեկան ժողովի լիագումար նիստում փոխվարչապետի պաշտոնակատարը հանդես է եկել որպես լիագումար նստաշրջանի նախագահողի տեղակալ: Պլենար նիստում քննարկված հարցերի վերաբերյալ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ներկայացրել է Հայաստանի ուղերձը»։