Ֆիլիպինների Հոլո կղզում կործանվել է C-130 ռազմական ինքնաթիռ, որի մեջ եղել է 85 մարդ։
Այս մասին հայտնում է France-Press-ը։
Նշվում է, որ ինքնաթիռը վթարային վայրէջքից հետո չի հասցրել հասնել թռիչքուղուն և բռնկվել է։
Ըստ աղբյուրի՝ առնվազն 40 զինվորի կյանք հնարավոր է եղել փրկել։
Փրկարարներն այս պահին աշխատում են տեղում։