fbpx
Կառավարություն

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնղոլիայի վարչապետին

Հուլիսի 12-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնղոլիայի վարչապետ Լուվսաննամսրայն Օյուն-Էրդենեին երկրի Անկախության օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մոնղոլիայի Անկախության օրվա կապակցությամբ։ Վստահ եմ, որ հայ-մոնղոլական միջպետական հարաբերություններն ունեն հետագա ընդլայնման և զարգացման չիրացված ներուժ։

Պատրաստակամ եմ առաջիկայում Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրել այդ ներուժի իրացման ուղղությամբ՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հետագա հաջողություններ աշխատանքում, իսկ Մոնղոլիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ