fbpx
Կառավարություն

Նիկոլ Փաշինյանն ընդունել է գործարար Ջևան Չելոյանցին

Հուլիսի 15-ին ՀՀ Կառավարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է գործարար Ջևան Չելոյանցին:

«Գործարարը ներկայացրել է Երևանում կառուցապատման և շինարարության ոլորտում նախատեսվող ներդրումային ծրագրերը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ դրանց շրջանակում նախատեսվում է կառուցել նաև միջազգային չափանիշներին համապատասխանող նոր մարզադաշտ՝ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի համար, ինչը կնպաստի ակումբի շարունակական զարգացմանն ու առաջընթացին:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է գործարարի՝ ներդրումային նոր նախագծեր կյանքի կոչելու նախաձեռնությունները և նշել, որ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում աջակցել դրանց արդյունավետ իրականացմանը»,- ասված է Կառավարության հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ