fbpx
Կառավարություն

Երանոսում կասֆալտապատվեն մի շարք փողոցներ. Գնել Սանոսյան

Հուլիսի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Facebook-ում գրառում է կատարել և հայտնում է, որ պատրաստվում է լավ լուր հայտնել մարզի բնակիչներին: Այնուհետ տեղեկացրել է, որ Երանոսում կասֆալտապատվեն մի շարք փողոցներ։

Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում նախատեսվում է մի շարք փողոցների ասֆալտապատում՝ 700 գծամետր երկարությամբ եւ 3500 քառակուսի մետր մակերեսով։

Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 48 միլիոն 346 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 21 միլիոն 755 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 26 միլիոն 590 հազար դրամը՝ Երանոսի համայնքապետարանը։

Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ